Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Դասավանդողի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանում  բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել՝ առաջնորդվելով ոչ միայն կրթահամալիրի ուսումնական օրացույցով, բազմաթիվ անհատական նախագծեր ենք իրականացրել։
Բազմաբնույթ այդ նախագծերը միտված են եղել սովորողների մեջ գրական-ընթերցողական հմտությունների, ճաշակի, գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը:

2022-2023ուստարի․նախագծեր

Ի՞նչն եմ կարևորել

  • առաջարկվող թեմաները, նախագծերը պետք է հետաքրքիր լինեն
  • սովորողին պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռվի
  • հարցադրումները պետք է պարունակեն որոնողական և հետազոտական տարրեր
  • հարցադրումները պետք է ձևավորեն կարծիք, վերաբերմունք

Ինչպե՞ս եմ աշխատել

Յուրաքանչյուր նախագիծ իրականացնելիս կարևորել եմ

  • հիմնահարցի ձևավորումը
  • աշխատանքային խմբի ձևավորումը
  • հետազոտական աշխատանքների ընթացքը
  • սովորողների և խմբի աշխատանքների գնահատումը

Ուսումնական նախագծերը նոր գաղափարներ մշակելու, փոփոխություններ կատարելու, դրանք իրականացնելու հնարավորություն են տալիս: Դա նպաստում է, որ ուսուցումն ավելի կենդանի, հետաքրքիր դառնա: Տարին տարվա, այսօրը յուրաքանչյուր նախորդ օրվան կապված շղթայի մի օղակն է: Ու աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է և՛ կրթական ծրագրով որոշված պահանջները կատարել, և՛  սովորողին տալ ստեղծագործական ազատություն, ինքնուրույնություն դրսևորելու, ընտրություն կատարելու  հնարավորություն: Եթե ես ազատ եմ նախագիծը կազմելու, նյութի ընտրության, հարցման ու գնահատման ժամանակ, ինչո՞ւ պետք է իմ առջև նստած սովորողը զրկվի այդ հնարավորությունից

Յուրաքանչյուր ամսվա վերջում կատարվել է աշխատանքների ամփոփում, որը օգնում է ինձ գտնել աշխատանքներից ամենահաջողվածը (ները), գտնել բացթողումները, թերացումները ու նաև պատճառները. ի՞նչը, ինչո՞ւ: Հետո արդեն փորձում եմ նոր մոտեցում, նոր ելք գտնել՝ հետագայում բացթողումները շտկելու համար։

Ուսուցչի օրագիր(սեպտեմբեր)

Ուսուցչի օրագիր(հոկտեմբեր)

Ուսումնական հոկտեմբեր-ամփոփում

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսուցչի օրագիր-9-րդ դասարան (դեկտեմբեր)

Դեկտեմբերյան նախագծեր(ամփոփում -10-11-12-րդ դաս․)

Այս ուսումնական շրջանի փոփոխությունները՝ սովորողի հետազոտական աշխատանքներ, հանդիպումների ժամանակացույց, կատարված աշխատանքներ, քննարկումներ, կրեդիտային համակարգի ներդրում Ավագ դպրոցում, աշխատանք հեռավար սովորողների հետ, ավելացրին աշխատանքի ծավալը։

Հեռավար ուսուցում

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ

Աբրահամյան Արտակ -9- Բոլոր դասերին աշխատում է, ավելի լավ ու պարտաճանաչ: Ամեն դասի պատրաստ է, բոլոր աշխատանքները՝ կատարած: Անընդհատ սպասում է՝ մոտենաս, ստուգես, խրախուսես:

 Հայոց լեզու — Արտակ Աբրահամյանի բլոգ (wordpress.com)Գրականություն — Արտակ Աբրահամյանի բլոգ (wordpress.com)

Սաֆարյան Խաչիկ -9-Աղմկոտ է, անկառավարելի, առաջին դասարանցու նման բառերը, տառերը գրում եմ, որ աշխատի: Ուզում եմ՝ այս ամիս իր անուն-ազգանունը գրել սովորի:

Նիկողոսյան Էրիկ -10- Աշխատում է տետրում, հիմնականում արտագրություններ է անում: Բայց բավականին առաջընթաց է նկատվում աշխատանքներում. արդեն ճանաչում է բոլոր տառերը, ուշադիր է արտագրում:

Անհատական աշխատանքներ՝ «Լուսանցք» ամսագիր

Բաց պարապմունքներ

Ճամփորդություններ


Оставьте комментарий