Առավոտյան ընդհանուր պարապմունք

Մայիսի 13-17

Ժամկետ՝  մայիսի 13-17
Ժամ՝ 
09։00-09։15
Պատասխանատուներ՝
 Ե.Սարգսյան, Մարիամ Սարդարյան
Վայր՝ Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ Միջին-Ավագ դպրոցների սովորողներ, դասավանդողներ
Տեխնիկական մասի պատասխանատու՝ Էմիլ Զաքարյան
Պարուսույց՝ Կարինե Գրիգորյան
Երգուսույց՝ Մելինե Փարամազյան
Վարում են 9-րդ դասարանցիները

Մայիսի 13

Վարում են Սիլվի Մնացականյանը և Գոհար Սանոյանը

  • Ողջույնի խոսք
  • Այսօրը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

  • 2024թ. մայիս ամսվա մեր օրերի ամենախառնված-կենտրոնում հայտնված մարդիկ՝ 12-րդ դասարանցիները, դպրոցական շրջանն ավարտողները սկսել են… խոսել, գրել, հուզվել ու հուզել, պատմել-խոստովանել, ի մի բերել… Կենդանի զգացումներ են` հարազատ,սիրելի…Ու…Ցտեսություն-Ցնծություն նախագիծ, ու կենտրոնում այսօրվա ամենակարևոր մարդիկ՝ մեր շրջանավարտները, որոնք ներկայանում են ու ներկայացնում  ուսումնական , ընթերցողական փաթեթներ, բլոգային հրապարակումներ, պարի, երգի, վալսի փորձեր, մի խոսքով՝նախապատրաստական աշխատանք ցտեսություն ծրագրով։ Մի փոքրիկ հատված նրանց աշխատանքից: Գեղ. ղեկավար՝ Արշակ Գասպարյան
  • Գուշակե՛ք ֆիլմը։
  • Միասնական պարերգ՝ «Մշո սարեր մշուշ է»  (երգուսույց՝ Մելինե Փարամազյան)

Մշո սարեր մշուշ է,
Բացվել է գարուն,
Լցվել է առուն,
Խորոտիկ, հայ խորոտիկ…

Ուր հողն ու ջուրն անուշ է,
Բացվել է ծաղիկ,
Դարձել է տաղիկ,
Խորոտիկ, հայ խորոտիկ:

Իմ յար քանց քում անուշ է,
Իջել է շաղիկ,
Դարձել է ծաղիկ,
Խորոտիկ, հայ խորոտիկ:

Մշո սարեր մշուշ է,
Բացվել է գարուն,
Լցվել է առուն,
Խորոտիկ, հայ խորոտիկ:

  • Միասնական պար՝ «Սղերդի քոչարի» (պարուսույց՝ Կարինե Գրիգորյան)

Մայիսի 14

Գասպարյան Նարե

Իտալո-հայկական առավոտյան ընդհանուր պարապմունք

Վարում են

Սա Երևանն է

Ինչ զով գիշեր է,մեկն ինձ հիշել է, 
Նա ինձ հուշել է անհիշելին, 
Նա է իմ հույսը, անտարակույսը, 
Նա է իմ լույսը մութ գիշերին: 

Նա, ով եկել էր, կյանքս բեկել էր, 
Բախտս թեքել էր ինքն իր բախտին, 
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ էր, 
Սերը քնքուշ էր կեսգիշերին:

Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել, 
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել, 

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես,
ՈՒր քեզ սպասում են դեռ կեսգիշերին,
ՈՒր կամ սիրում են, կամ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին:

Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել, 
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել, 
Սա քո փողոցն է, կյանքի դպրոցն է, 
ՈՒր քեզ հիշում են դեռ չեն մոռացել:

Ինչ զով գիշեր է,
Մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշելին,
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին….

Մայիսի 15

Վարում են Սաթինե Սահակյանը և Քնարիկ Ադամյանը

  • Ողջույնի խոսք
  • Այսօրը պատմության էջերում՝ 
  • 1928 թ. «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։ Այն Անիմացիոն ֆիլմերի մարդանմանացված մկնիկի տեսքով նշանավոր հերոս է  Ներկայումս Միկի Մաուսն աշխարհի ամենասիրված մուլտհերոսներից մեկն է։
  • Դիտենք փոքրիկ տեսանյութ՝ «Միկի Մաուսը» մուլտֆիլմը:
  • 1935 թ. — շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300 կմ երկարություն։
  • 1940 թ. — ստեղծվեց ՄաքԴոնալդս ընկերությունը։
    ՄաքԴոնալդսն աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ աշխարհի 119 երկրներից։ Փաստացիորեն հիմնադրվել է 1940 թվականին, երբ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդները Սան Բերնարդինո քաղաքում բացեցին արագ սննդի կետ։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում գործարար Ռեյ Քրոքը, ով էլ հենց հիմնում է առաջին համբուրգերի ռեստորանը։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։
  • Նշվում է Պարսկերենի օրը, իրանական տոն է:

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ․
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Մայիսի 16

Վարում են Գուրգեն Աբրահամյանը և Մարիա Բաբաջանյանը

  • Ողջույնի խոսք
  • Այսօրը պատմության էջերում՝ 

1888 թ. — Բեռլինում ցուցադրվեց առաջին ձայնապնակը։
1929 թ. — տեղի ունեցավ Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունը։
1960 թ. — ԱՄՆ-ում տեղի ունեցավ առաջին լազերի ցուցադրումը։
1978 թ. — Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ։

Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար
Արխալուղդ հագել ես,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Կանաչ -կարմիր կապել ես,

Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Աղջի, մեր բաղով արի,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Ոտներդ շաղով արի,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Աչք քցածս ղաշանգ է,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Փուշիդ օսկու ըռանգ է,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Կանչե, քու կանչիդ մեռնիմ,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Քո անուշ ձենիդ մեռնիմ…

  • Միասնական պար- «Սեբաստիո»

Մայիսի 17

Միասնական պարատուն

Փափուռի
Աղքտի քոչարի
Թամզարա
Էջմիածին»


Оставьте комментарий