Հեռավար ուսուցում (մայիս)

Ուսումնական մայիս

  1. Գրիգորի Դանիելյան -9 — grigori-danielyan@mskh.am
  2. Դավիթ Զաքարյան-9 — davitzaqaryan1@mskh.am
  3. Թեդի Ներսիսյան -9 —  tedinersisyan@mskh.am
  4. Համիկ Դարբինյան-9-  hamik.darbinyan@mskh.am
  5. Նարեկ Մնացականյան-9 — mnarek1-nd@mskh.am
  6. Դոխոյան Լիանա-9- Liana-D@mskh.am
  7. Աննա Դալլաքյան- 9 — dallaqyananna@mskh.am
  8. Ավետ Կասպարով-10- avetkasparov10@mskh.am
  9. Հայկ Ավագյան —  10  -hamik.darbinyan@mskh.am 
  10. Արթուր Հարությունյան-10- arturharutyunyan10@mskh.am
  11. Ալիսա Ղասաբյան -11 —   alisakhasabyan@mskh.am
  12. Նարեկ Սուքիասյան -11  nareksuqiasyan10@mskh.am 
  13. Գրիգորյան Արամ-11-aramgrigoryan@mskh.am
  14. Աղասարյան Սարգիս-11 -a.sargis@mskh.am
  15. Սեմերջյան Եվա 11-evasemerjyan@mskh.am
  16. Գյոզալյան Անի 11-11-ani.g-nd@mskh.am
  17. Դավթյան Լեո 11-d-leo@mskh.am

Առաջադրանքներ
9-րդ դասարան

Մայիսի 1-15

Գրականություն

  «Մի բաժակ թեյ»- Քեթրին Մենսֆիլդ

  1. Տեղեկություններ գտիր պատմվածքի հեղինակի՝ Քեթրին Մենսֆիլդի մասին։ Պարզիր՝ ինչ է նշանակում մոդեռնիստական գրող։
  2. Օրվա նկարագրությունը՝ «Դրսում անձրևում էր, սառը, դառը համ կար օդում և նոր վառված լույսերը հիվանդ տեսք ունեին․․․․», համահունչ է կերպարներից մեկի հոգեվիճակին։ Փորձիր պարզել՝ ում հոգեվիճակի հետ է սա համահունչ և ինչու այդ կերպարը նման հոգեվիճակ ուներ։
  3. Գտիր օրիորդ Սմիթին նկարագրող տողերը։
  4. Գտիր այն հատվածները, որտեղ երևում է, որ Ռոզմերին վստահ չէր, որ տուփի համար արժե շատ վճարել։
  5. Գտիր այն հատվածները, որտեղ Ռոզմերին բարեգործություն անելով իրեն ինքնավստահ է զգում։
  6. Բնութագրիր Ֆիլիպին, ինչո՞ւ ասաց, որ օրիորդ Սմիթը լավիկն է։
  7. Մեկնաբանիր «Սոված մարդիկ հեշտ են ղեկավարվում» նախադասությունը։

Գործնական քերականություն

Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օրիմպիաական խաղերը երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ գարնան սկզբին արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը նույնիսկ նրա սահմաններից դուրս ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը վաղնջականկ ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։ Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը ունևորներն ու չքավորները կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները հուժկու մարմիններով նրանք տանում էին կայսեր պատգարակը։

1․ Կետադրիր տրված տեքստը։ Վերլուծիր նախադասությունները, որ կետադրելը հեշտ լինի
2․ Գտիր պարագաները, որոշիր՝ ինչ պարագա են։
3․ Գտիր գլխավոր անդամները, որոշիր ստորոգյալի տեսակը։
4․ Գտիր գոյականնի լրացումները։
5․ Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
6․ Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը։

Մայիսի 15-28

Գրականություն

Կարդացե՛ք Նար-Դոսի  «Ես և նա» պատմվածքը:
1. Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։
2․ Գրավոր համեմատե՛ք ԵՍ-ի, Նա-ի  կերպարները։ Որո՞նք են նմանություններն ու տարբերությունները։

Գործնական քերականություն

1․ Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր…(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր… (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի…(լեզու) է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու…(գործածվել):  Կոնգոյում հինգ հարյուր…(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ…(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները… (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

2. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս…(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն…(հեկտար)…(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն…(դոլար):

Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն…(ստեղծագործություն) …(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու…(դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ…(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

10-11-րդ դասարան
Մայիսի 1-15
Գրականություն

Կարդա՛ Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը
Գտի՛ր այն հատվածը, որտեղ նկարագրվում է Լևոնենց տունը։
Լևոնի մոր խոսքերից ելնելով՝ բնութագրի՛ր մորը։
Պատմվածքից ընտրի՛ր երեք հատված, որտեղ երևա, որ Լևոնը երջանիկ մարդ է։
Գտի՛ր այն հատվածը, որտեղ երևում է Լևոնի նպատակասլացությունը։
Բացատրի՛ր Լևոնի հուսահատության պատճառը։
Բնութագրի՛ր Լևոնին։

Գործնական քերականություն

Օգտվելով դարձվածաբանական բաարաններից՝ գրավոր բացատրե՛ք հետևյալ դարձվածքների իմաստները․

Տեղը կորցնել, պատմության անիվը հետ շրջել, հորիզոնում ամպեր կուտակվել, պատմության դասեր, աղ ու հացով, անունը մրոտել, պյուռոսյան հաղթանակ, աշխարհից կտրվել, աշխարհով մեկ, սև գործ, աչքը հանել, բաբելոնյան աշտարակաշինություն, դանակը ոսկորին հասնել, զենք վերցնել, զենքը ձեռքին, սուր բարձրացնել, ընդհանուր լեզու գտնել, թակարդն ընկնել, թիկունք դարձնել, թրի տակով անցնել, քավության նոխազ, թուր թրի տալ, թևերը փռել, թուրը կտրել, սրի քաշել, իրար տակ փորել, ծնկի իջնել, քարավան կտրել, հրապարակ իջնել, հրի ու սրի մատնել, սև ցուցակ, ձեռնոց նետել, ճամփա բացել, մեղք գործել, մեջք ծռել, քաղաքացիության իրավունք տալ, մթնոլորտը շիկանալ, մեռած հոգի, մի մարդու պես, երկաթե բռունցք՝ կրունկ՝ գարշապար, մութ ուժեր, նիզակ ճոճել, պատիվը գցել, սառը պատերազմ, ուժի դիրքերից, ավելորդ մարդիկ, կարմիր դրոշակ, հետքի վրա ընկնել, կարմիր տեռոր, հարկի տակ դնել, ժողովրդի ձայն, երկաթի օրենք:

Մայիսի 15-28

Գրականություն

Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյանի  «Ավելորդը» պատմվածքը:

1․ Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է Հաճի աղան տագնապի պահին։
2․ «Հաճի աղան՝ բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով» արտահայտությունը բացատրի՛ր։
3․ Ովքե՞ր էին ընտանիքի անդամները, էլ ո՞վքեր էին Հաճի աղայի տան բնակիչները։
4․ Մեկնաբանի՛ր նախադասությունը՝ «Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան»։
5․ Պատմվածքում  անընդհատ շեշտադրվում է՝ «ամենապետքական իրերը» արտահայտությունը, իսկ ի՞նչն է «անպետքը»։
6․ Բացատրի՛ր անդամալույծի անձնազոհությունը։
7․ Բացատրի՛ր «Քաղաքը տեղից վեր կացել, գնում էր» փոխաբերությունը։
8․ Ինչո՞ւ  է անդամալույծի ճակատագիրը մնում անհայտ։
9․ Հաճի աղայի զղջման պատճառը։
10․ Ի՞նչ է նշանակում «Ավելորդ մարդ չկա․ Աստծու աջև հոգին հոգի է» նախադասությունը։

Գործնական քերականություն

Կարդալ բնագիրը և կատարել առաջադրանքները.

(1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                              Ըստ Ռ. Զարյանի

Առաջադրանքներ

  1. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական։
  2. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը։
  3. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ։
  4. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ։
  5. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը։
  6. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ։
  7. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական։
  8.  3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ։
  9. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ։
  10. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը։
  11. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ։
  12. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը։
  13. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը։
  14. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի։

Գրել շարադրություն՝ «Ես կփոխեմ աշխարհը» վերնագրով:


Оставьте комментарий