«Կարդում ենք» նախագիծը Արուճում

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք
Բացօթյա ընթերցանության ֆլեշմոբ
Համագործակցային նախագիծ

Ժամկետը՝ հոկտեմբերի 19
9։30-16։00
Երթուղին
Երևան- Աշտարակ-Արուճ
Հեռավորությունը՝ 55 կմ
Տևողությունը՝ 40 րոպե

Մասնակիցները- Ավագ դպրոցի սովորողների աշխատանքային խումբ
Գործընկերներ-Արուճի միջնակարգ դպրոցի սովորողներ,  տնօրեն Արփինե Մելիքսեթյան, հայոց լեզվի ուսուցչուհի Լուսինե Ասատրյան
Համակարգող՝ Ելենա Միսակյան
Պարուսուցման պատասխանատուներ՝ Մերի Խաչիկյան, Հարութ Հաջի-Մարտիրոսյան

Հանդիպման մասնակից յուրաքանչյուր սովորողի տրվում է  2-3 րոպե ժամանակ:
Բացի նախագծային խմբից, հարցեր տալու, դիտարկումներ անելու հնարավորություն կունենան նաև հանդիպման մասնակիցները (1-2 րոպե տևողությամբ):

Ավագ դպրոցի սովորողների աշխատանքային խումբ՝

  1. Կարինե Միքայելյան 11-րդ դասարան
  2. Ելենա Միսակյան 11-րդ դասարան
  3. Մարիամ Բադալյան 11-րդ դասարան
  4. Անի Գրիգորյան 11-րդ դասարան
  5. Արթենի Ջանիկյան  11-րդ դասարան
  6. Անահիտ Մկրտչյան 11-րդ դասարան
  7. Սոնա Մկրտչյան 11-րդ դասարան
  8. Մարիա Աբրահամյան 10-րդ դասարան
  9. Արթուր Թովմասյան  10-րդ դասարան
  10. Քեթրին Աղաջանյան 10-րդ դասարան
  11. Սյուզաննա Գրիգորյան 10-րդ դասարան
  12. Մերի Խաչիկյան 12-րդ դասարան
  13. Հարութ Հաջի Մարտիրոսյան 12-րդ դասարան
  14. Էդուարդ Օսիպյան 12-րդ դասարան
  15. Արկադի Պետրոսյան 12-րդ դասարան

Նախահաշիվ՝

Ճանապահածախսը՝ 30000 դրամ (յուրաքանչյուր սովորող՝ 2000 դրամ)
Վարորդ Սարգիս Ավագյան, հեռ.՝ 098 53 35 04), Mercedes sprinter 60 LD 077

Կանգառներ՝

  • Արուճի քարավանատուն 
  • հանդիպում դպրոցում
  • քայլք գյուղում
  • Արուճի տաճարը (Սուրբ Գրիգոր եկեղեցի)-գյուղում
  •  «Ձորի բերդ» ամրոց
  • բրդուճային նախաճաշ խնձորի այգում( Միսակյանների այգում)

Անհրաժեշտ պարագաներ՝

  • սնունդ՝ մասնակիցն իր ուսապարկում ունենում է բրդուճներ և ջուր մեկ օրվա համար
  • արևային գլխարկ, նաև տաք հագուստ
  • գալիս է հարմար հագնված
  • նկարահանող թվային միջոցներ
  • 2000-ական դրամ /տրանսպորտի համար/

Ծրագրում

Ընթերցողական բաց-պարապմունք Արուճի միջնակարգ դպրոցում՝

  • գրողը և իրականությունը
  • մարդ-քաղաքացի-բանաստեղծ Իսահակյանը
  • քննարկում, ընթերցանություն, հարցեր…
  • կարդալ, ծանոթանալ  գործերին, հարցեր պատրաստել, հատվածներ ընտրել՝ կարդալու համար, պատրաստվել քննարկման․«Անհաղթ խալիֆան», Երջանկության իմաստը, Շիդհարը

Նպատակը՝ 

  • մշակութային, ճանաչողական քայլք գյուղում 
  • ձեռք բերել մարդկանց հետ աշխատանքային կապեր ստեղծելու հմտություններ 
  • «Կարդում ենք» Արուճում — Իսահակյանական օրերի ընդառաջ
  • պատմաշակութային կոթողներ, գյուղի և գյուղացու կյանքը 
  • կապ հաստատել տեղի դպրոցի սովորողների հետ 
  • կրթական  փոխանակումներ 

Նախագծի իրականացման քայլերը. 

  • նախապատրաստական շրջան. 
  • համացանցի միջոցով կատարել ուսումնասիրություն. 
  • .ընդհանուր պատկերացում գյուղի մասին 
  • տարածքի մշակութային կոթողները 

Հեղինակային կրթական ծրագրի շեշտադրումներ՝

  • հաղորդակցային հմտություններ
  • գրավոր և բանավոր խոսքի զարգացում
  • կարծիքի հիմնավորում, ստեղծական մտածողություն
  • մեդիահմտություններ
  • «Սովորող-սովորեցնող» նախագիծը Արուճում

Ծրագիր

9:30 — մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից
10։30- 11։30-քարավանատուն
11։30-դեպի գյուղի դպրոց
11:40-12:15- դիմավորում, ծանոթություն, շրջայց դպրոցում
13։30- 15։00-միասնական քայլք գյուղում. այցելություն Արուճի տաճար (Սուրբ Գրիգոր եկեղեցի)-գյուղում,  հետո՝ եկեղեցուց քիչ հեռու գտնվող «Ձորի բերդ» ամրոց
15։00-15։45-հանգիստ Միսակյանների խնձորի այգում
15։45- վերադարձ
16։30- Երևան, Մայր դպրոց


Ճամփորդության նկարագրություն

Ճամփորդության համակարգողն ու նախաձեռնողը 11-րդ դասարանի սովորող Ելենա Միսակյանն է, որն անցյալ ուսումնական տարում մեզ մոտ է եկել Արուճի դպրոցից։ Երկար ժամանակ ուզում էր՝ գնանք իր ծննդավայրը, հանդիպենք իր դասընկերներին, որոնց մասին շատ է պատմել, նրանց մոտ միշտ խոսել է կրթահամալիրի, մեր նախագծերի մասին։ Անընդհատ որոշում էինք ու միշտ տարբեր պատճառներով հետաձգում։ Աշնանային հավաքի օրերին որոշեցինք իրականացնել նախագիծը։

Հոկտեմբերի 19-ին՝ առավոտյան 9։30, կշարժվենք Մայր դպրոցի մոտից։ Արուճը գյուղ է Արագածոտնի մարզում, հեռավորությունը Երևանից՝ 55 կմ:
1․ Կանգառ քարվանսարայի մոտ կամ ճամփեզրի ապաստանը

Արուճի դիրքը հարմար է, քանի որ այցելելու համար երկար ճամփորդելու կարիք չկա. գյուղը Երևանից 35-40 րոպեի ճանապարհի վրա է: 
Քարավանատուն
XIII դարում սա բավական աշխույժ վայր էր: Տեղացի գործարարը, որի անունը պատմությունը չի պահպանել, Արուճի ծայրամասերի այգիներում կառուցել է քարվանսարա, որը մինչ օրս ճամփեզրին կանգուն է: Պանդոկը ճամփորդներին գրավում էր զովությամբ, սնունդով և աղբյուրի ջրով: Այն բաժանված էր երեք մասի: Միջինը ընդարձակ, ավտոկայանատեղի հիշեցնող ինչ-որ կառույց էր, որտեղ հանգստանում էին քարշակ կենդանիները: Իսկ կողային պատերի երկայնքով ձգվող ավելի նեղ երկու սրահները նախատեսված էին մարդկանց համար: Ճամփորդները տաղավար էին տանում իրենց ուղտերին, ավանակներին ու ձիերին, և գնում ընթրելու ու քնելու: Մերօրյա հասկացողությամբ հատուկ հարմարություններ, ըստ երևույթին, չէին առաջարկվում: Չնայած’ մուտքից ձախ տեղակայված էր բաղնիք. օգտակար բան է, հատկապես ամռան տոթ ամիսներին: Իսկ այ սնվել ու քնել ստիպված էին իրենց չորքոտանի ընկերների հարևանությամբ…
Հիմա վերականգնված են քարվանսարայի հետին և կողքերի պատերն ու տանիքի մի մասը: Առաջին հայացքից ոչ մեծ չափերի շինություն է, որը նախատեսված չէ մարդկանց մեծ հոսքի համար, բայց եթե ենթադրենք, որ քնելիս նեղվածք է եղել, ապա հարգանքի արժանի չափերի քարավանը կարող էր հանգիստ տեղավորվել այնտեղ: Իսկ ավելի աղքատները տեղավորվում էին դրսում’ պատերի տակ: Այդպիսի գիշերակացը, ամեն դեպքում, բաց դաշտից նախընտրելի է: Հյուրերին հսկում էին հաստատության տերերը’ ժամապահեր կանգնեցնելով: Առավոտյան քարավանները շարունակում էին իրենց ճանապարհը, բայց կարող էին և հետաձգել իրենց մեկնումը’ փորձելով առևտուր անել հենց տեղում: Չէ՞ որ քարվանսարայի հետևում մեծ և հարուստ գյուղ, գրեթե քաղաք Արուճն էր:

Դպրոցում շրջայց-ծանոթությունից հետո կսկսենք ընթերցողական նախագիծը։
Քննարկման ավարտից հետո սեբաստացի սովորողներին հնարավորություն կտրվի ներկայացնելու կրթահամալիրը, հավաք-ստուգատեսները, ծրագրերը։

Միասնական պարատուն։

Միասնական քայլք գյուղում, այցելություն Արուճի տաճար (Սուրբ Գրիգոր եկեղեցի)-գյուղում,  հետո՝ եկեղեցուց քիչ հեռու գտնվող «Ձորի բերդ» ամրոց

VII դարում Գրիգոր Մամիկոնյան իշխանը Արուճը դարձրեց նստավայր, և, ավանդույթի համաձայն, կառուցեց Կաթողիկե եկեղեցին: Հետագայում այն սկսեցին անվանել սբ Գրիգորի եկեղեցի, քանի որ այն կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը: Սակայն ֆեոդալը անձամբ էր պատին փորագրել. «Հիմնեցի սբ Կաթողիկեն»: Այդպես էին այն անվանում նաև 973 թվականին այստեղ առաջին հիմնանորոգումն անցկացրած շինարարները:

Հիմա ամրոցի պատերը անցել են գետնի տակ’ թողնելով վերևում մեկ-երկու ամուր շար: Իսկ այն հատվածներում, որտեղ քարաշարը հասնում է մարդու հասակին, պատերը քանդվում են. տուֆը փշրվում է, քարերը’ շարժվում։

Արդյունքներ-ամփոփում՝
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք կհրապարակվեն ուսումնական բլոգներում, ենթակայքում, կայքում, նաև սովորողների ֆեյսբուքյան էջերում։

Նախապատրաստական աշխատանքներ

Միսակյան Ելենա- Հայոց պատմության լուռ վկաները․․․
Մարտիրոսյան Սյուզի-«Երջանկության իմաստը», «Անհաղթ խալիֆան», «Շիդհարը»
Մարիա Աբրահամյան — «Երջանկության իմաստը»«Անհաղթ խալիֆան»


Оставьте комментарий