Կարդում ենք Վանո Սիրադեղյան

Ընթերցողական նախագիծ

Նոյեմբերի 1-18

Վանո Սիրադեղյան. «Գյադաների ժամանակը»
«Հիմա օրենքից խոսելը նույնն է, թե ավերիչ երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում:
Կամ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ:
Հիմա գյադաների ժամանակն է: Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան»։

Հոդվածներ

Հայ պատմիչներ, ջան պատմիչներ
Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան
Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր
«Ինձ մի ասեք՝ Պարոն»
Անցյալից դասեր քաղենք
Չհիշվող պատերազմ

Նպատակը

Ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում, պատմվածքների ընթերցում

Աշխատակարգ

Կարդալ Վանո Սիրադեղյանի պատմվածքները, վերլուծել, մասնակցել բանավոր քննարկումներին:

Ակնկալվող արդյունքներ

  • պատում-վերլուծություններ
  • ձայնանյութերի պատրաստում

Կարդացե՛ք՝

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքներ

  • Հեղինակի  մասին  մասին հետաքրքիր փաստեր գտի՛ր համացանցից և տեղադրի՛ր քո բլոգում։
  •  Վերլուծի՛ր երկու-երեք պատմվածք՝  արտահայտելով քո վերաբերմունքը, գտի՛ր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրի՛ր նաև  պատմվածքներին բնորոշ ոճի մասին։
  •  Պատմվածքներից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես,  որոնք քեզ մտածել են տալիս։
  • Ընթերցանության համար նյութ ընտրի՛ր առաջարկվող ցանկից, ընտրի՛ր քո ցանկությամբ։
  • Առաջարկի՛ր կարդալ ուրիշներին։
  • դուրս գրել անծանոթ բառերն ու բացատրել բառարանի օգնությամբ
  • ո՞րն է պատմվածքի(ների) արտահայտած գաղափարը
  • քեզ դուր եկած պատմվածքից(ներից) ընտրի՛ր հատվածներ, կարդա՛, ձայնագրի՛ր, փորձի՛ր ներկայացնել որպես կինոպոեզիա

Վանո Սիրադեղյան, «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»


Оставьте комментарий