Սևանի մասին սիրով…

DSC_0903Ամառային ճամբարի հերթական խումբը վերադարձավ Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարից: «Ժայռ» ռազմամարզական ճամբարը, որ արդեն ճանաչված է և էլ ուրիշ ինչո՞վ պետք է առանձնանա նախորդներից։ Բայց ամեն անգամ ստացվում է սպասվածից էլ ավելի հետաքրքիր, ավելի նոր, չփորձված, ավելի կանչող… Ավագ դպրոցի սովորողները կարողանում են բացահայտել իրենց համար նոր հետաքրքրություններ, խնդիրներ: Ի՜նչ ոգևորող էր մեր շուշեցի հյուրերի ուրախ արձագանքը… պետք է տեսնեիք նրանց զարմացած հայացքները՝ ինչպե՞ս, այսքա՞ն անմիջական։  Ճամբարում հետաքրքիր ուսումնական պարապմունքներ էին սպասվում՝ ճաշից հետո ռազմական խաղ, լող, հրաձգություն,  երեկոյան հավաք։ Սովորողները կներկայացնեն իրենց տպավորություններն ու ձեռքբերումները ճամբարային առօրյայից, որը  ներառում էր ադյունավետ հանգստի բոլոր տարրերը՝ լող, լողուսուցում, արշավային հմտությունների ձեռքբերում, մարզական խաղեր, ընթերցողական նախագիծ, թիավարություն, հրաձգություն, միջավայրի բնապահպանական խնդիրների ծանոթացում, ակտիվ ժամանց։ Սա լավ հնարավորություն էր տարատարիք սովորողների շփման, նոր ընկերների ձեռքբերման ու հմտությունների փոխանցման համար։ Ամեն ինչ՝ խոհանոց, խաղ, աշխատանք, շրջակա միջավայրի մաքրություն, քննարկում և մտերմիկ  զրույց խարույկի շուրջ, կատարվում էր միասին, իրար օգնելով, սովորելով ու սովորեցնելով:
Ինա Միրզոյան «Ճամբարային երեք օր «Ժայռում»»
Մեր առօրյան նկարաշարով,պատումները՝ շուտով:
DSC_0897
DSC_0899

64868589_2306582336067845_8078926057501097984_n

64623101_2304622079597204_7302564152713674752_n64593159_2304622156263863_6671056943471132672_n64414948_2304622216263857_6942876932484628480_nDSC_1136DSC_0910DSC_0919DSC_090864929690_735395350196806_7741284646704381952_nDSC_1054DSC_1035DSC_1029DSC_094364788099_875287799492808_208652281493585920_n64657903_2460224454263949_1356638336101384192_n64528888_424494948394513_8220342807819190272_n64558474_833578933690564_4725941696213286912_n65232265_2433540636932852_1667949359695659008_n65013890_2306585516067527_661052400940875776_n

 


Оставьте комментарий