Ներկայացնում են սովորողները «Ես եմ․․․»

Նախագիծը նախատեսված է Ավագ դպրոցի սովորողների համար:

Նախագծի նպատակն է սովորողների աշխատանքների միջոցով գնահատել ուսումնական ծրագիրը, խոսել արդյունքների, ծրագրի զարգացման մասին, հետևություններ անել, գնահատել Ավագ դպրոցի սովորողների հմտությունները, հնարավորությունները, անհատականությունը, ծանոթանալ նրանց նախասիրություններին:

Առանձնացված են նախագծային հարցադրումներ, որոնց անդրադարձը շատ է կարևորվում: Պարզ է, որ կարող են և պետք է լինեն անհատին հետաքրքրող հարցադրումներ, խնդիրներ, որոնք կարևորում է տվյալ սովորողն ու ուզում անդրադառնալ. որքան հնարավոր է անկեղծ-ազատ-ստեղծական:

Փորձեք ամփոփել ձեր գործունեությունը Ավագ դպրոցում.

1. Ի՞նչ հետաքրքիր նախագծեր եք իրականացրել և ինչպե՞ս, ինչո՞ւ եք հենց այդ նախագիծը կարևորում, ի՞նչ է տվել ձեզ նման աշխատանքը:

2. Կպատմե՞ք մի հաջողված նախագծի մասին. ինչո՞ւ եք այն հաջողված համարում, որտե՞ղ եք ներկայացրել:

3. Հնարավորություն է տրված գովազդել ձեր դպրոցը. ինչպե՞ս կգովազդեք, ի՞նչը կառանձնացնեք և ինչպե՞ս:

4. Ավագ դպրոց-ուսումնական միջավայրն անընդհատ փոփոխությունների է ենթարկվել, ի՞նչ կասեք այս մասին, ի՞նչ նոր միջավայրային փոփոխություններ կառաջարկեիք, ո՞րն եք կարևորում:

5.Պատմե՛ք ձեր բլոգի ու դրա գործունեության մասին. կարևոր բաժիններ, հետաքրքիր նյութ կամ տեսաֆիլմ:

6. Պատմե՛ք ձեր ընկերներից մեկի կամ մի քանիսի հաջողված նյութի, նախագծի մասին. ինչո՞ւ եք հենց այդ նյութը կարևորում:

7. Պատմե՛ք ուսումնական ստուգատեսներին ձեր մասնակցության ձևի, ներկայացրած նյութի մասին:

8. Ի՞նչ ակնկալիքներ ունեք (ունեիք) Ավագ դպրոցից. ի՞նչ փոփոխություններ կուզեիք տեսնել Ավագ դպրոցում և ինչո՞ւ:

9. Ուսումնասիրե՛ք ձեր ընկերներից  (Ավագ դպրոցի սովորող) և դասավանդողներից մեկի, մի քանիսի ( Ավագ դպրոցի դասավանդող) բլոգները, փորձե՛ք կարծիք արտահայտել. ո՞ր նյութերն ու նախագծերը հետաքրքրեցին, որքանո՞վ է բլոգը գործող ու բավանդակային:

Ակնկալվող արդյունք

Պատումներ՝ տեքստային, ֆիլմային, լուսանկարային: Պատումները կարող են լինել և՛ անհատական, և՛ խմբային, հարցազրուցային և այլն: Այն հարցադրումներում, որտեղ անհրաժեշտ է կոնկրետություն՝ հղումներ, մեջբերումներ, խնդրում եմ նշել:

  • Մեդիացուցադրություն. կադրերում և կադրից դուրս ես եմ, մենք ենք…
  • Մեդիացուցադրություն արխիվից- ֆիլմ 80-ական թվականներ
  • «Ես սեբաստացի եմ…»
  • «Ի՞նչ եմ տանում ինձ հետ»
  • «Իմ ուսումնական մեդիաարխիվը»

Սիրով՝ ԵՍ

Աշխատանքային խումբ


Оставьте комментарий