Ընթերցում-քննարկումներ

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Անդրե Մորուայի պատմվածքը կարդալուց հետո պատասխանի՛ր հետևյալ հարցերին.

  • Քո կարծիքով այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ:
  • Մի քանի նախադասությամբ բնութագրիր պատմվածքի գլխավոր հերոսուհուն՝ Ջեննի Սորբիեին: Ինչպիսի՞ն էր նա պատմվածքի սկզբում և վերջում:
  • Սիրո ու հավատարմության ի՞նչ օրինակ կարող ես հիշել:
  • Փորձի՛ր այդ թեմայի շուրջ գրել էսսե-պատում։

Ջերոմ Սելինջեր —    «Մակույկում»

Վասիլի Շուկշին — «Գյուղացիները»,  «Եվ մոլեգնեցին ձիերը դաշտում»

Ջեյմս Ջոյս — «Քույրերը»

Ջեյմս Ջոյս «Էվելին»

Թեոդոր Շթորմ․ «Ծերունին»

Արթուր Շնիցլեր «Մի հանճարի պատմություն»

Ֆրանց Կաֆկա․ կարճ պատմվածքներ

Յան Քոհլ «Հեռու և մոտ»

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Վարդգես Պետրոսյան «Կինը, որին ես այլևս չհանդիպեցի…»

  • Կարդա՛ պատմվածքը,  արտահայտի՛ր կարծիք, վերաբերմունք
  • կարդացածդ ստեղծագործության հեղինակի մասին հետաքրքիր փաստե՛ր գտիր համացանցից և հավաքի՛ր քո բլոգում
  • կատարի՛ր  թարգմանական աշխատանք
  • պատրաստի՛ր տեսաֆիլմ, ռադիոնյութ ընտանիքիդ անդամների մասնակցությամբ՝ միասին կարդալով, երգելով, ասմունքելով, հեքիաթներ, զվարճալի ու հետաքրքիր պատմություններ պատմելով
  • հետևի՛ր քո և մասնակիցների բանավոր գրագետ խոսքին
  • պատմի՛ր ազատ, անկաշկանդ, առանց ավելորդ լարվածության։ Իսկ եթե հնարավորություն ունես նկաարհանումներն անել  ձեր այգում՝ ծաղկած ծառերի ու ծաղիկների ընկերակցությամբ, օգտվի՛ր՝ ապահովելով գեղեցիկ միջավայր
  • ընթերցանության համար նյութ ընտրի՛ր առաջարկվող ցանկից, ընտրի՛ր քո ցանկությամբ
  • առաջարկի՛ր կարդալ ուրիշներին

Оставьте комментарий