Սյունիքյան ղողանջներ

Երբ խոսքերն ավելորդ են

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար․․․

Քարերի երկիր Հայաստան․․․․
Աշխարհի հիշողության մեջ Հայաստանը լեռների, քարափների,ժայռերի ու ձորերի մի զանգված է և, եթե ծառ է՝ ապա ոտները քարերիարանքում թողած, եթե խաղողի վազ է՝ արմատները ծակած-անցածքարերը, եթե բարակ հողաշերտ է՝ քարափների արանքում, ուրեմն,պարզապես հոգնել են քարերը, և հողն օգտվել է: Հազար գույնի,հազար չափսի քարեր, մանր, ասես ընտրովի սերմերով ցանած ևառատ բերք տված միլիոնավոր քարակտորներ, պղնձե ժայռեր, այդժայռերի մեջ՝ ասես մատներով փորված ձորեր, զարմանալի միքարաշխարհ

Ճամփորդությունը ուսումնական աշխատանքի կազմակերպման արդյունավետ միջոց է։ Ցանկացած ճամփորդություն գործունեության ընթացք է՝ պայմանավորված որոշակի օրինաչափություններով՝ թեմա, նպատակ ու նպատակաուղղվածություն, գործնականություն…
Այս անգամ էլ ունեինք երթուղի, նպատակ՝ բացահայտում ենք Սյունիքը։
Իր նշանակությամբ ուսուցման մյուս ձևերից չտարբերվող ճամփորդությունը տալիս է նոր գիտելիքներ հայրենիքի, բնության, պատմության, մշակույթի մասին: Ճամփորդելով, ուսումնասիրելով սկսում ես ճանաչել քեզ շրջապատող աշխարհը: Ինչքան շատ ես ճանաչում, այնքան մեծանում է հետաքրքրությունների ցանկը, ու քարտեզիդ վրա ավելանում են նոր երթուղիներ՝ նոր անուններով, չտրորված արահետներով։
Մինչ սովորողների խմբի հետ ճամփա ընկնելը երթուղուն շատ լավ ծանոթացել էի (նախօրոք գնացել էի, ծանոթացել, ճշտել, պայմանավորվել․․․)։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում սովորողներն էլ ծանոթացան երթուղուն, տեղեկություններ ձեռք բերեցին, իմացան, որ Վարդենիսի լեռնաշղթայից դեպի հարավ բացվում է Հայաստանի ամենաառեղծվածային գեղեցիկ մասը, որը անվանել են Սյունյաց աշխարհ։ Մարզի բնութագիրը ստեղծում են հյուսիսից հարավ ձգվող լեռնաշղթաները՝ հրաբխային Սյունիքի բարձրավանդակը, Զանգեզուրի լեռները։ Սյունիքը Հայաստանի լեռնային ամենակտրտված մասն է, ամենահեռու և դժվարհասանելի վայրերից մեկը։ Հենց այս փաստն է կարևոր դեր խաղացել նրանում, որ հենց այստեղ երկար ժամանակ կորցնելով կենտրոնացած հայկական պետականությունը 18-րդ դարում, հայ մելիքությունները կարողացել են դիմակայել թշնամիների անթիվ հարձակումներին՝ ընդ որում պահպանելով անկախ դրությունը։ Կարդացին, տեղեկություններ ձեռք բերեցին Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ Դավիթ Բեկի մասին։ Ավելի մեծացավ Դավիթ Բեկի բերդ բարձրանալու, այդ դժվարամատչելի բարձունքը բարձրանալու ցանկությունը։ Իմացան նաև, որ Սիսական աշխարհը հռչակված է իր ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Եվ իրոք։ Թեպետ ճամփորդության ընթացքում մեզ հաջողվեց տեսնել Սյունյաց աշխարհի մի փոքրիկ մասը՝  Շաքիի ջրվեժը, Որոտնաբերդ կամ Դավիթ Բեկի բերդը, Որոտան գետի վրա կառուցված Սպանդարյանի, Տոլորսի ջրամբարները, խոնարհված եկեղեցիներից՝ Որոտնավանքը,  Սիսավանք կամ Սյունի վանքը, բայց հենց տեղում որոշվեց էլի գալ, էլի բացահայտել, նոր-նոր տեղեր տեսնել, ավելի լավ ճանաչել Սյունյաց աշխարհը։

«Հասանք Տոլորսի ջրամբար, որը արհեստականորեն պատրաստվել է սովետի շրջանում Աշոտավան և Տոլորս գյուղերի տեղում։ Մերօրյա Տոլորս գյուղը ջրամբարի արևելյան մասում է, իսկ Աշոտավանը՝ արևմտյան։ Տոլորսի Սբ. Հռիփսիմե եկեղեցին մինչ այսօր էլ կանգուն է և բաց է այցելուների համար։ Երբեմն ջրի մակարդակը ամբողջությամբ ծածկում է եկեղեցին, իսկ երբեմն էլ՝ եկեղեցուն կարելի է քայլելով էլ մոտենալ։ Չեմ էլ փորձի տպավորություններս նկարագրել, անհնար բան է։ Հասկանալու համար պետք է սեփական աչքերով տեսնել եկեղեցին։ Ետդարձի ճանապարհին էլ, երբ անցնում էինք Տոլորս գյուղի մոտով, պատուհանից տեսա Տոլորսի նորակառույց Սբ. Հռիփսիմե եկեղեցին, որը կառուցվել էր նախկին՝ 6-րդ դարի եկեղեցու օրինակով»,- գրում է ։


Կարևորում եմ երթուղին

Երթուղին պետք նախագիծը համակարգողի«օգնականը» լինի․ եթե երթուղին չունի ճանաչողական նշանակություն, պետք է լրացնել բացը։ ճամփորդության ամենակարևոր նպատակը պետք լինի ուսումնական արդյունքը։ Երթուղին պետք է այնպես ընտրել, որ սովորողները լրացնեն կամ ամրապնդեն իրենց գիտելիքները։

Որպես ավարտ

Ուրիշներին  սովորեցնելու համար հարկ է իմանալ ավելին:  Սա, կարծում եմ, մեզնից ամեն մեկի նշանաբանն է:  Արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար կարևոր է մեր ցանկությունը ինքնակրթության գործընթացի միջոցով  մեզ  վրա աշխատելը, նոր կարողությունների ձեռքբերումը: Ճամփորդությունները մեզնից ամեն մեկին ինքնակրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, անցած ու մի քիչ մոռացածը վերհիշելու հրաշալի հնարավորություն են տալիս:
Կազմակերպված ճամփորդությունները,  բազմաթիվ արշավները, ըստ իս,  ճիշտ ազդեցություն են թողնում երեխաների վրա, որոնց մոտ առաջանում է սեր դեպի աշխարհը, դեպի պատմական արժեքները, նրանց մեջ զարգացնում է հետաքրքրություն դեպի գաղտնիքներով լի բնությունը, շրջակա աշխարհը և գեղեցիկը: Արտահայտվելու, խոսք կառուցելու, գրելու, շրջապատի նկատմամբ ուշադիր ու հոգատար լինելու փորձ է հաղորդում:
Իսկ վերջում. անչափ ուրախ եմ, որ  կարողանում եմ  գեղեցիկի հանդեպ ունեցած իմ մեծ սերը հաղորդել իմ գործընկերներին, երիտասարդներին, սովորողներին:

Սյունիք կատարած ճամփորդությունից հետո գրում են իրենց հանդիպումների, ապրումների, տեսածի մասին։

«Երկար ժամանակ չճամփորդելուց հետո որոշեցի այս անգամ գնալ դեպի չնաշխարհիկ Սյունիք: Անկեղծ ասած, շատ եմ եղել Սյունիքում, բայց երբեք այսքան մանրամասն չեմ շրջագայել ու հիացել: Նայում ես սարերին ու լեռներին, կարծես թե բոլորը նույն քարն ու հողն են, բայց ամեն անկյուն մի պատմություն է պատմում, ամեն մի քար ու ձոր մի նոր նկար է ստեղծում», պատմում է Շահբազյան Սոնան։«Նախատեսված կանգառներում կանգնել-հանգստանալուց և բրդուճանախաճաշից հետո շարժվեցինք Գոմք գյուղ, որտեղ մեզ սպասում էին։ բարձր դասարանցի 14 սովորողները ռազմագիտության իրենց ուսուցչի հետ  քայլեցին մեզ հետ, օգնեցին, որ հեշտությամբ կողմնորոշվենք գյուղի իրոք մեկը մյուսից սիրուն վայրերում»,-գրում է Բանդուրյան Իննան։ 

«Երկար ճանապարհ, արկածներ, ծանոթություններ, մշակույթ, համով սնունդ, հանգստություն, ուրախություն և ամենակարևորը՝ սեր, սեր վերևում նշված ամեն ինչի հանդեպ։ Այս ամենը պատահեց երկօրյա ճամփորդության ընթացքում, և ինչպես ամեն անգամ, այդպես էլ հիմա, ես կպատմեմ ճամփորդության ու իմ հույզերի մասին։ Ինչպես ասում են….»,-  բացահայտման իր ճամփաների մասին է գրում Ռուզաննա Ղազարյանը:
«Սյունյաց աշխարհը իր զարմանահրաշալի լեռներով,գետերով և հիանալի բնությամբ ևս մեկ անգամ զարմացրեց և հաճույք պարգևեց ինձ։ Այս ճամփորդությամբ ես ինքս ինձ համար ավելի բացահայտեցի Սյունիքը, այնտեղ գտնվող պատմական հրաշագեղ կառույցները, սարերը, կանաչը, մարդիկ ու Որոտանը.
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ…. », — պատմում է Օհան Ազարյանը:


Оставьте комментарий