Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Հունվարի 22-26

Ճամբարային առօրյայի մեկ շաբաթ ևս հետևում մնաց՝  իր հետաքրքիր առօրյայով, քննարկումներով, խաղերով, համագործակցային նախագծերով, հանդիպում-քննարկումով: Սովորողները շարունակեցին իրենց աշխատանքները  Ձմեռային ազգագրական ստուգատեսին ներկայացնելու համար՝ հացապատում, բարբառներ, արհեստներ, ժողովրդական հավատալիքներ, խաղեր, հեքիաթների բարբառային պատումներ, դրանց փոխադրումներ:
Շաբաթվա ամենասիրուն օրը ճամփորդությունն էր՝ Ձմեռային հեքիաթ Լեռնանիստում:


Ձմեռային ազգագրական փառատոնի աշխատանքներում ներառված էր նաև Լեռնանիստի ազգագրության թանգարանը՝ մեկը Հայաստանի «թաքնված» թանգարաններից:
Հաջորդ հետաքրքիր աշխատանքը կոլաժների պատրաստումն էր: Սովորողները պատրաստեցին անհատական աշխատանքներ, որոնք պետք է քննարկեինք մեր հոգեբանի՝ Արևիկ Բաբայանի հետ: Վերջինիս խիստ զբաղվածության պատճառով հետաձգվեց հանդիպումը, բայց այն անպայման կկայանա, որովհետև ինձ էլ, սովորողներին էլ հետաքրքիր է արդյունքների վերլուծությունը:






Կարդում ենք նախագծի շրջանակում էլ մեկ օրվա աշխատանքը նվիրեցինք Պարույր Սևակի 100-ամյակին: Կարդացինք բանաստեղծություններ, հուշեր, գնահատանքի խոսքեր: Որոշվեց կոլաժ պատրաստել՝ օգտագործելով բանաստեղծի ութնյակները:
Երկու օր մասնակցեցինք ռազմամարզական պարապմունքներին: Շատ-շատ հետաքրքիր էր սովորողների համար:

Оставьте комментарий