Ուսուցչի օրագիր

Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ

Ձմեռային ճամբարի օրերին ազգագրական փառատոնի շրջանակում ջոկատի սովորողները նախաձեռնել  են հանդիպում-քննարկում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ:

Քննարկման թեման՝ Ոչ նյութական մշակութային արժեքներ

Մենք հաճախ ենք լսում մշակութային ժառանգության կարևորության մասին: Սակայն ի՞նչ է մշակութային ժառանգությունը, և ո՞ւմ ժառանգությունն է դա:
Մշակութային ժառանգությունը հաճախ հիշեցնում է արվեստի գործեր (նկարներ, խճանկարներ, քանդակներ), պատմական հուշարձաններ և շենքեր, ինչպես նաև հնագիտական վայրեր: Սակայն մշակութային ժառանգությունը չի սահմանափակվում սոսկ նյութական առարկաներով, որոնք կարող ենք տեսնել և շոշափել: Այն բաղկացած է նաև ոչ նյութական տարրերից՝ ավանդույթներ, բանավոր պատմություն, կատարողական արվեստ, սոցիալական պրակտիկա, ավանդական վարպետություն, ներկայացումներ, ծեսեր, գիտելիք և հմտություններ, որոնք համայնքի ներսում փոխանցվում են սերնդից սերունդ:
Արդեն կատարված աշխատանքները ներկայացրինք, քննարկեցինք ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ հանդիպման ժամանակ: Անչափ հետաքրքիր հանդիպում էր՝ հարցերով, պատասխաններով, առաջարկություններով:
Ինձ թվում է՝ ուսանելի հանդիպում էր. այդ լավ երևում էր սովորողների հարցադրումներից:
Սովորողները ներկայացրին իրենց աշխատանքները  Ձմեռային ազգագրական ստուգատեսին ներկայացնելու համար՝ հացապատում, բարբառներ, արհեստներ, ժողովրդական հավատալիքներ, խաղեր, հեքիաթների բարբառային պատումներ, դրանց փոխադրումներ: Բոլոր աշխատանքները տեղադրվել են իրենց բլոգների համապատասխան բաժիններում՝ Ժողովրդական հավատալիքներ՝ Հովհաննես Ղազարյան- Բարեմաղթանքներ, օրհնանքներ,անեծքներ տարբեր բարբառներով, Սիլվի Մնացականյան- Հեթանոսությունից քրիստոնեություն՝ ԽաղողօրհնեքԶատիկՏյառնընդառաջՎարդավառ, Նախագիծ «Հացապատում» Լավաշ՝ Բազիկյան Տիգրան,Աբրահամյան Գուրգեն,,Ղազարյան ՀովհաննեսՄարիա Բաբաջանյան,, Հրաչյա Աղեկյան:
Բոլորն էլ ոչ նյութական մշակութային ժառանգության արդյունք-նմուշներ:

Հեղինակայինը բաց պարապմունքի ընթացքում՝

  • պարապմունքը համակարգել ու վարում էին սովորողները

Ուսումնասիրության համար առաջարկել էի նյութեր՝
-Լուսինե Խառատյանի ֆեյսբուքյան էջ
-Հումանիտար. Լուսինե Խառատյան
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ
Ոչ նյութական մշակութային ժառանգություն և համայնքներ
Ի՞նչ է մշակութային ժառանգությունը
Սրանով փորձել էի լուծում տալ բաց պարապմունքի ընթացքում ենթադրվող խնդիրներին՝

  • հաղորդակցման հմտությունների զարգացում,
  • հարցեր ձևակերպելու ունակություն,
  • ընթերցվող նյութի վերլուծություն, 
  • ասված խոսքի հիմնավորում։

Մեր օրը՝ լուսանկարների շարքով
Սաթինե Սահակյանի անդրադարձը
Սիլվի Մնացականյան- Ոչ նյութական մշակութային ժառանգություն


Օրը փոքրիկ տեսանյութով՝


Оставьте комментарий