Կարդում ենք Վանո Սիրադեղյան


Ընթերցողական նախագիծ
Նոյեմբերի 1-18

Վանո Սիրադեղյան. «Գյադաների ժամանակը»
«Հիմա օրենքից խոսելը նույնն է, թե ավերիչ երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում:
Կամ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ:
Հիմա գյադաների ժամանակն է: Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան»։

Նպատակը՝

  • ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում, պատմվածքների ընթերցում,
  • գրողի գործունեության բազմակողմանի ուսումնասիրություն, տարածում, 
  • հաղորդակցման հմտությունների զարգացում
  • ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողություն

Խնդիրները՝

  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև՝ օտարալեզու կայքերի գործածում
  • լեզվագործունեությունը ընթերցանության ժամերին
  • ինքնագործունեության խթանում
  • ինքնուրույն աշխատանքի համար հմտությունների զարգացում

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքներ

  • Հեղինակի  մասին  մասին հետաքրքիր փաստեր գտի՛ր համացանցից և տեղադրի՛ր քո բլոգում։
  •  Վերլուծի՛ր երկու-երեք պատմվածք՝  արտահայտելով քո վերաբերմունքը, գտի՛ր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրի՛ր նաև  պատմվածքներին բնորոշ ոճի մասին։
  •  Պատմվածքներից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես,  որոնք քեզ մտածել են տալիս։
  • Ընթերցանության համար նյութ ընտրի՛ր առաջարկվող ցանկից, ընտրի՛ր քո ցանկությամբ։
  • Առաջարկի՛ր կարդալ ուրիշներին։
  • դուրս գրել անծանոթ բառերն ու բացատրել բառարանի օգնությամբ
  • ո՞րն է պատմվածքի(ների) արտահայտած գաղափարը
  • քեզ դուր եկած պատմվածքից(ներից) ընտրի՛ր հատվածներ, կարդա՛, ձայնագրի՛ր, փորձի՛ր ներկայացնել որպես կինոպոեզիա

Վանո Սիրադեղյան, «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»

  1. Կարդա՛ «Սիրելու ժամանակը» պատմվածքը։
  2. Մեկնաբանիր «Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն»։ նախադասությունը։
  3. Բնութագրիր տղային ըստ հետևյալ տողերի. «Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին»։
  4. Ինչո՞ւ է տղան որոշում, որ «Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․»։
  5. Գտիր հատվածները, որտեղ երևում է, որ տղան պատրաստվում էր սպասվելիք կռվին։
  6. Էսսե գրիր՝ «Արժանապատվություն, թե՞ պատասխանատվություն» թեմայով։

Նախագիծն իրականցվելու է մի քանի փուլով։
Առաջին փուլ- ընթերցանություն. ծանոթանում ենք Վ.Սիրադեղյանի ստեղծագործություններին, ընտրություն կատարում
— արդյունքներ
Երկրորդ փուլ- քննարկումներ դասարանում, կարծիքներ, վերլուծություններ
Երրորդ փուլ- աշխատանքների ներկայացում բլոգներում
Չորրորդ փուլ- կլոր սեղան ավագ դպրոցի ընթերցասրահում
— ներկայացնում են սովորողները

Արդյունքների ամփոփում բլոգներում, Ավագ դպրոցի ենթակայքում:


Оставьте комментарий