Ուսումնական ապրիլ-10-րդ դասարան

Գնահատում
Երկարաժամկետ նախագծեր

Գրականություն

Նախագիծ «Համո Սահյան»

. Քննարկում
Կարդալ Վահե Հայկ«Կաթիդ փարան չմոռնաս, մամա՛» ստեղծագործությունը, կատարել բառարանային աշխատանք։
Պատրաստվել քննարկման՝ կարևորելով՝

  • ո՞րն է ձեր արձագանքը, ինչպե՞ս կվարվեիք դուք,
  • ո՞րն է մեր տունը,
  • ի՞նչ՞ ճակատագիր է ունեցել հայը, ո՞րն է եղել նրա «մեղքը»՝ տնից քշվելու,
  • ազգային ի՞նչ արժեքներ են կորչում թափառումների ճանապարհին, ի՞նչ սրբություններ են պղծվում,
  • արդարացվու՞մ է արդյոք բարոյական հաշմվծությունը գաղթի, օտար միջավայրի թելադրանքով,
  • Գրել ժողովրդական իմաստուն մտքեր , խրատներ։ Օր․՝ «Ծերանաս, ծերի հալը իմանաս», «Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է ծնողների համար»։

Լրացուցիչ ընթերցողական նախագիծ՝

1.Վիլյամ Սարոյան փոքրիկ պատմվածքներ

  • Քո կարծիքով, ո՞ րն է հեղինակի ասելիքը:
  • Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածը և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
  • Ո՞ րն է ստեղծագործության այլաբանական ասելիքը:
  • Արտահայտի՛ր դատողական վերաբերմունք:

Պատասխանի՛ր հարցերին, գրի՛ր փոքրիկ պատմություն՝ պատասխաններդ ընդգրկելով այդ պատմության մեջ:

  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների և ուսուցիչների լավագույն հարաբերությունները:
  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների լավագույն հարաբերությունները:
  • Ո՞ւմ ես մեղադրում հնարավոր (կամ երբևէ եղած) լարված իրադրության դեպքում:
  • Ի՞նչ կարծիք ունես աշակերտի իրավունքների և պարտականությունների մասին:
  • Ի՞նչ կարծիք ունես ուսուցչի իրավունքների և պարտականությունների մասին:

2.Էռնեստ Հեմինգուեյ«Ծերունին և ծովը»

  • կարդալ ստեղծագործությունը
  • գրել փոքրիկ դատողական վերլուծություն՝ «Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել…»
  • բառային աշխատանք
  • համացանցային որոնողական աշխատանք

3.Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Բառարանային աշխատանք

Խոսի՛ր գլխավոր հերոսուհու՝ Շարմաղ բիբիի մասին,  ասելիքդ հիմնավորի՛ր պատմվածքից վերցված տողերով:
Գրավոր ներկայացրո՛ւ հետևյալ հատվածների ասելիքը.

  •  «Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը»։

«Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»։

«Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։

— Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ… Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես… Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց»։

  • Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։
  1. Գրավոր ներկայացրո՛ւ կենդանի-մարդ հարաբերությունը։
  2. Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚րԻնչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Սպիտակ ձին»: Նոր վերնագի՛ր առաջարկիր:
  1. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Լրացուցիչ աշխատանք

Ծանոթացի՛ր Ակսել Բակունց էջին, ընտրի՛ր ուրիշ ստեղծագործություն(ներ), վերլուծի՛ր, փորձի՛ր բացատրել՝ որն է գրողի ասելիքը, արտահայտի՛ր քո վերաբերմունքը

Գործնական քերականություն

Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք

Դերբայական դարձված

  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող  ծանոթ ու անծանոթ մարդիկ։
  2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին  նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
  3. Անդրանիկի հանձնարարականով, Լևոնն ամեն օր գնում էր կայարան օրվա նորություններն իմանալու։
  4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ  նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
  5. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
  6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
  7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները», նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։
  8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։
  9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։
  10. Վրանից ելնելով  Աշոտ թագավորը՝ դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։
  11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։
  12. Նա շատ էր տխրել լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
  13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։
  14. Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
  15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։
  16. տնել և անհրաժեշտության դեպքում կետադրել նախադասությունները և վերլուծել.
  17. Քաղաքն աղմկեց շուկաների ու նեղվածք խանութների իրար բոլորովին չնմանվող ձայներով։
  18. Մարշալ Բաղրամյանը տուն էր հրավիրել նավատորմի տարբեր միավորումներում ծառայող հայ ծովակալներին։
  19. Ես դրանում համոզվեցի առնչվելով թատրոնի դերասաններից մի քանիսի հետ։
  20. Քար են ջարդում և պայթեցնում են քարափները նոր առու բացելու համար։
  • Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։

Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով միմ-նցից առաջ ընկան նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հա-ճաքարե ընդար-ակ սանդու-քով բարձրանալով Սմբատն անցավ մա-մա-ե սյուների արանքով և մտավ մի ընդար-ակ սրահ որտեղ մի խումբ զբաղված էր թ-թախաղով մի այլ խումբ զրույցով ու վիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում միմ-նց ուսի խփում լսվում էին զանազան անարգական դարձվա-քներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին մրգավաճառները հա-ուստը փոխած օսլայած օձի-ով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով։ Թավշյա բա-կաթոռներին ու բազմոցներին անփույ- ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքա-ց տերերի հղ-ացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նո-կանք զգաց դեպի այդ մարդիկ որոնք իրեն տեսնելով պատկառանքով հետ քաշվեցին ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։

.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
 7. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:
 8. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 9.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։
10. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, նախածանց-արմատ-վերջածանց,
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, արմատ-արմատ, արմատ-վերջածանցվերջածանց, նախածանց-հոդակապ-արմատ, արմատ-հոդակապ-արմատ։
 11. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական: 


Оставьте комментарий