Խուլիո Կորտասար«Դեղին ծաղիկը»

Խուլիո Կորտասար«Դեղին ծաղիկը»

Խուլիո Կորտասար (իսպաներեն` Julio Cortázar, իսկական անունը` Խուլես Ֆլորենսիո Կորտասար, 1914, օգոստոսի 26 — 1984, փետրվարի 12), արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ:

Խուլիո Կորտասար (իսպաներեն` Julio Cortázar, իսկական անունը` Խուլես Ֆլորենսիո Կորտասար, 1914, օգոստոսի 26 — 1984, փետրվարի 12), արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ:

Ծնվել է 1914-ին Բրյուսելում` արգենտինացու ընտանիքում: Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպ, նորարար գրողներից է համարվում, կարճ պատմվածքի, արձակ բանաստեղծության վարպետ, ուշագրավ վեպերի հեղինակ: Նա, դասական կարծրատիպերը կոտրելով, լատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձևերի սկիզբն ազդարարեց` խուսափելով ուղղագիծ պատումից: Կորտասարի հերոսները լիակատար անկախություն ունեն և օժտված են մինչ այդ չտեսնված խոր հոգեբանությամբ: Նկատի ունենալով, որ նրա ստեղծագործություններում ներթափանցվում են իրականը և երևակայականը, Կորտասարին հաճախ համարում են սյուրռեալիստ գրող:

Կորտասար առաջին անգամ չէի ընթերցում: Տարբեր տարիների ավագ դպրոցի սովորողների համար որպես ընթերցանության նյութ ներառել եմ «Փոքրիկ դրախտը», «Ժամանակագրություն Կեսարի համար», «Ճաշից հետո», «Գրաֆիտի» , «Բոբիի անունից» ….

  Հաճախ տեսնում ենք մեր առջև դրված  առարկան, նրա ձևերը, չափը, ընդամենը այդքանը, ավելի հանգամանորեն չենք ուսումնասիրում այն: Հաճախ որևէ մի երկ ընթերցելիս փորձում ենք արագ ընթերցել, որ եթե մի օր խոսեն այդ գրքի մասին, ասենք՝ կարդացել ենք այն: Բայց բոլոր պատմությունների ներսում թաքնված մի բան կա, որը պետք է գտնենք, փորձենք հասկանալ տողատակում չասվածը, ճիշտ այնպես, ինչպես կյանքում: 

Մարդիկ ծնվում են, ապրում, ապրում իրենց ճակատագրով, ինչ-ինչ բաներ փոխանցում մեկ այլ մարդու ու մահանում: Կարծես շատ պարզ է ամեն ինչ: Մարդկության կյանքի ընթացքում տարբեր ճակատագրերի այս շրջապտույտը կարելի է նմանեցնել անընդհատ պտտվող կարուսելի՝ պտտվի՛ր, պտտվի՛ր կարուսել…: Բայց և այնպես յուրաքանչյուր անհատ առանձնահատուկ է՝ իրեն բնորոշ հատկանիշներով, բնավորության՝ միայն իրեն հատուկ գծերով, սեփական «ես»-ով: Կորտասարի «Դեղին ծաղիկը» ընթերցելուց հետո կոտրվում են կարծրատիպերը, այս տեսակետը սկսում է ճաքեր տալ:

Կորտասարը գրում է մեզ շրջապատող մարդկանց, երևույթների, մեզ համար կարևոր նշանակություն չունեցող խնդիրների, հարցերի մասին, վերարտադրում և ընթերցողի համար ավելի հասկանալի է դարձնում այդ մանրուքների արժեքը: Մահվան ենթակա, բայց միևնույն ժամանակ մարդկանց անմահության գաղափարն է արտահայտված այս պատմվածքում: Հենց էդպես էլ սկսվում է. «Սա կարող է կատակ թվալ, բայց մենք անմահ ենք»: Պատմվածքի գլխավոր հերոսը արդեն գծել է իր ճակատագրի ուղին և տրվելով հարբեցողությանը՝ սպասում է՝ երբ կհատվի իր կյանքի ուղին տարտարոսի կամ եդեմի հետ:
Նա մի անգամ պատահական տեսել է մի պատանու, ում հետ շատ նմանություններ են ունեցել՝ պատանին վարակվել է համանման հիվանդությամբ նույն տարիքում, ինչ ինքը: Երկուսն էլ միևնույն դժվարություններն հաղթահարել. մեկ տարբերություն կար՝ գլխավոր հերոսի մանկությունն էր, իսկ պատանու՝ ներկան: Ծերունու աչքի առջև կատարվում էին այն իրադարձությունները, որոնք իր համար կրկնվող երևույթներ էին: Նա սկսում է հասկանալ, որ երեխան իր ճակատագիրը կրողներից մեկն է, և որ իրենց նման շատերը կան:
Այս անվերջ պտտվող, վերուվար անող կարուսելների խառնաշփոթում հերոսը հիշում է ծաղիկների մասին: Նրանք մահանում են, ու նրանց փոխարեն աճում են ուրիշները: Այսպես է փոխանցվում իրենց անմահության կերպարը: Մարդիկ էլ, դեղին, կանաչ, սպիտակ կամ ի՞նչ կապ ունի, ծաղիկների նման մնում են անմահ:
Խորհրդավոր ու ակամայից երջանկություն պարգևող պատմվածք էր:
Բոլորը, բոլորս ուզում ենք մահվանից հետո էլ ապրել, ու չենք էլ գիտակցում, որ մեր ցանկությունը վաղուց արդեն կատարված է:

Հ.Գ.Գրաֆիտիլատիներեն նշանակում է «քերթել», այս բառով բնորոշվել են մարդկային առաջին նկարչական քայլերը, այսինքն՝ մարդու նախնիների կողմից քարով քերթված պատկերները քարանձավների պատերին, որտեղ պատկերված էին որսի դրվագներ, կենդանիների և մարդկանց նկարներ և այլն։ Այժմեական մշակույթում Գրաֆիտի անվանում են փողոցային պատերին արված պատկերները, հաճախ անվանելով նաև վանդալիստական ակտ, քանի-որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը, նկարիչները նաև խախտում են շինության ընդհանուր տեսքը: Վիպակը իր ստեղծագործության մեջ օգտագործում է հեղինակին՝ որպես գլխավոր հերոսի: Ամբողջ պատմությունը մի նկարազարդում է, որը հանդիպում է խոչընդոտների: Հերոսը նկարում էր, իսկ կառավարությունը հրամայում էր ջնջել դրանք: Իմ կարծիքով հեղինակը պատերի վրա նկարված նկարներում է ամբողջացրել ժողովրդի բողոքն ու ապրումները: Նրանք բողոքում են, իսկ պաշտոնյաները լռեցում են:

Հ.Գ.


Оставьте комментарий