Գրականության հեղինակային կրթական ծրագրի ստուգումների նախագծի մշակում

9-րդ դասարանի գրականության հեղինակային կրթական ծրագրի ստուգումների նախագծի մշակումներ
Հարցաշար

  1. Նահապետ Քուչակ։ Հայրեններ

Ինչպիսի՞ն է «Երբ սերն ի յաշխարհս եկավ» հայրենի հերսը․ պատմի՛ր նրա ապրումների, հոգեկան աշխարհի մասին։

2․ Սայաթ-Նովա

Տաղը որպես բանաստեղծության կայուն ձև։ Խաղեր։ Ըստ աշուղ-բանաստեղծի՝ որո՞նք են կյանքի իմաստն ու երջանկությունը։ Իսկ ըստ քե՞զ։

3․ Խաչատուր Աբովյան։  «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբանը»

«Հառաջաբանը» հայ նոր գրականության հռչակագիրն է․ գրական շարժման ուղղությունը արտահայտող ի՞նչ գեղագիտական սկզբունքներ է առաջադրում հեղինակը։

3․Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը

4․ Պետրոս Դուրյան

Ինչպիսի՞ն է «Լճակ» բանաստեղծության քնարական հերոսը, ի՞նչ արտաքին, ի՞նչ բնավորություն ունի։ Ի՞ նչ զգացողություն եք ունենում ՝ կարդալով բանաստեղծությունը։

5․Եղիշե Չարենց

Ներկայացրու՛ քո Չարենցին։ Ի՞նչ գիտես նրա ապրած ժամանակաշրջանի մասին:

6․Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» պատմվածքը

Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Արդարացրե՛ք, մեղադրե՛ք հերոսներին։

7․Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը

Արդարացրե՛ք ստեղծագործության արտահայտված գաղափարը: Պատանի արվեստագետի երազանքների աշխարհն ու իրականությունը։

8․Հովհաննես Թումանյան

Ինչպիսի՞ն է քո Թումանյանը։


Оставьте комментарий