Մուտքի ճամար Հետազոտական վարժարանում

Հունիսի 1-2-3
Եռօրյա ճամբարի մասնակցություն կրթահամալիրում
Գրականության բաղադրիչ

Հուլիսի 1

  • հանդիպում Ավագ դպրոցի ընթերցասրահում
  • մայրենին Ավագ դպրոցում․ նախագծեր, հետազոտական աշխատանքներ․․․
  • ներկայանում են ճամբարի մասնակիցները՝ խոսելով այն մասին, թե ինչ նորարարությամբ կցանկանային հանդես գալ կրթության ոլորտում, ներկայացնում են կրթության նկատմամբ իրենց վերաբերմունքը  իրենց սովորած տարիներին դպրոցում:
  • կրթական համակարգի խնդիրները․ ի՞նչն է ինձ խանգարում և ինչպե՞ս․․․
  • ինչպե՞ս և ի՞նչը և կուզեի փոխել…
  • քննություններ, ստուգումներ. ինչո՞ւ, ո՞ւմ են հարմար կամ ձեռնտու դրանք
  • ի՞նչ եմ առաջարկում. …….

Տանը գրել ստեղծագործական աշխատանք. «Ի՞նչ է կարողանում և ի՞նչ չի կարողանում տալ դպրոցը․ ի՞նչ եմ ուզում ես»։ Տեղադրել բլոգներում։

Հուլիսի 2

Կարդում ենք Քեթրին Մենսֆիլդ  «Մի բաժակ թեյ»

  • տեղեկություններ գտիր պատմվածքի հեղինակի՝ Քեթրին Մենսֆիլդի մասին։ Պարզիր՝ ինչ է նշանակում մոդեռնիստական գրող։
  • Օրվա նկարագրությունը՝ «Դրսում անձրևում էր, սառը, դառը համ կար օդում և նոր վառված լույսերը հիվանդ տեսք ունեին․․․․», համահունչ է կերպարներից մեկի հոգեվիճակին։ Փորձիր պարզել՝ ում հոգեվիճակի հետ է սա համահունչ և ինչու այդ կերպարը նման հոգեվիճակ ուներ։
  • Գտի՛ր օրիորդ Սմիթին նկարագրող տողերը։
  • Գտիր այն հատվածները, որտեղ երևում է, որ Ռոզմերին վստահ չէր, որ տուփի համար արժե շատ վճարել։
  • Գտի՛ր այն հատվածները, որտեղ Ռոզմերին բարեգործություն անելով իրեն ինքնավստահ է զգում։
  • Բնութագրի՛ր Ֆիլիպին, ինչո՞ւ ասաց, որ օրիորդ Սմիթը լավիկն է։
  • Մեկնաբանիր «Սոված մարդիկ հեշտ են ղեկավարվում» նախադասությունը։

Աշխատանքը տեղադրել բլոգներում։
Ճամբարային 2 օրից ստացած տպավորությունների հիման վրա նյութի ստեղծում և հրապարակում  բլոգներում։

Հուլիսի 3

  • ներկայացնել սովորողների բլոգների վերլուծությունը
  • կատարված աշխատանքները հիմք ընդունելով՝ գրել կարծիք-երաշխավորություն ճամբարականների մասին։


Оставьте комментарий