Դեկտեմբերյան ֆլեշմոբ

Պատասխաններ

1․-դ

3․ Ամեն մարդ ազատապես կարող է մտածել, խոսել և գործել այն ամեն բարին և չարը, որ կամենում է և իրեն հաճո է։

       4․ Սև օր, կանաչ-կարմիրը կապել, սևը սպիտակից չջոկել, վարդագույն ակնոցով նայել… 

   8․ Նոր տարի՝ Ամանոր,  Նավասարդ, կաղանդ, տարեմուտ, տարեգլուխ 

Արուսյակ՝ Աստղիկ, Վեներա, Այգաստղ, Եղջերու, Գիշերավար, Ցայգավար, Լուսաբեր, Լուսատու աստղ

  Ֆոսֆոր՝ Լուսածին, լուսակիր

  պլատին՝  Լուսնոսկի, լսնոսկի

Ծիր կաթին՝ Հարդագողի ճանապարհ,  Վահագնի ճանապարհ

9․հեր, ձար-բաշ, գես, խոզան, բուրդ

սեավ-ճանճկեն, աշխետ, ճերմակ, գրաստ, զամբիկ, մողոշիկ, նժույգ

10․ բազուկ-բազուկ, հազար-հազար, ինձ-ինձ, կետ-կետ, քանոն-քանոն, փող-փող, գազ-գազ, գանձ-գանձ

11-գ-երաժշտություն

12-գ-կեղծ արտասվել

13-դ-4 կայծքար, , քարատակ, քարհանք, քարայր

Առաջադրանքներ

1․Ո՞ր բառազույգի մեջ են բառերն իրար «ազգակից»։
 
ա. արջամուկ-արջառ բ. վառվռուն-վառեկ գ. հովասուն-հովատակ
դ. ամլիկ-տասնամյակ ե. երկնաքերծ-քերծե

2․Մեկնաբանի՛ր «Եթե ուզում ես ծիածան տեսնել, դիմացի՛ր անձրևին» թևավոր խոսքը (4-5 նախադասություն)։

3․  Տրված նախադասությունը դարձրու՛ աշխարհաբար։

«Ամենայն մարդ ազատապէս կարէ խորհիլ, խօսել եւ գործել զամենայն զոր ինչ բարի եւ չար ըստ կամաց եւ հաճոյից իւրոց…»։

4․ Գրի՛ր չորս դարձվածք՝ գույների անուններով:

5․Գտի՛ր բառագործածության սխալներ հայկական մամուլում, սոցիալական ցանցերում (3-4 օրինակ)։

6․Գրե՛ք որևէ մասնագիտության վերաբերող 15-20 գիտաբառ՝ տերմին։

7․Ի՞նչը կարող է մայրական կամ մայրենի լինել, ի՞նչը՝ հայրենի կամ հայրական (3-4 օրինակ)։

8․Գրե՛ք Նոր տարի, Արուսյակ, ֆոսֆոր, պլատին, Ծիր կաթին (Ծիր Կաթին) բառերի հոմանիշները։

9․Տրված կապակցությունները փոխարինե՛ք հոմանիշներով՝

  • աղջկա մազ, ձիու մազ, երկար մազ, խոզի մազ, ոչխարի մազ
  • սև ձի, ծիրանագույն ձի, սպիտակ ձի, բեռնակիր ձի, էգ ձի, մոխրագույն ձի, ընտիր ձի

10․Գրե՛ք այնպիսի համանուններ, որի բառերից մեկը՝

  • բույսի անուն է
  • նվագարանի անուն է
  • թռչունի կամ կենդանու անուն է
  • գիտական բառ է կամ տերմին։

11․Ձյուդո, ռելե, քամի, ֆայտոն, սոլյարկա, ալյակ, սիրտ բառերում թաքնված օրինաչափությունը վերաբերում է՝

ա. մարզաշխարհին բ. տրանսպորտին գ. երաժշտությանը
դ. ֆիզիկային ե. աշխարհագրությանը

12․Կոկորդիլոսի արցունք թափել դարձվածքը նշանակում է՝

ա. խոշոր կաթիլներով արցունք թափել բ. մանր կաթիլներով արցունք թափել

գ. կեղծ արտասվել դ. անկեղծ արտասվել ե. սրտանց արտասվել

13. Բառերից քանիսո՞ւմ է քար–ն  ն ապար:

 կայծքար, պայքար, քարոզ, քարտեզ, քարատակ, քարտուղար, քարբ, քարհանք, քարայր, քանքար
ա. 1   բ. 2  գ. 3  դ. 4    ե. 5

   14․ Մի քանի նախադասությամբ շարադրե՛ք ձեր մտքերը, խոհերը Հայաստան-Արցախ համակեցության մասին:


Оставьте комментарий